Արցախ

Այս տարվա առաջին կիսամյակում Արցախի կառավարության ֆինանսավորմամբ 55 քաղաքացի ստենտավորվել են

1 րոպեի ընթերցում

Այս տարվա առաջին կիսամյակում Արցախի կառավարության ֆինանսավորմամբ 55 քաղաքացի ստենտավորվել են

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ 55 քաղաքացի ստենտավորվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք են դիմել 249 հիվանդ. 190 հիվանդ ենթարկվել են կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 79 հիվանդի տեղադրվել է 98 ստենտ:

Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվել պետպատվերի շրջանակում: Այդ ծրագրով առաջին կիսամյակում 55 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա:

Ինչպես համաշխարհային վիճակագրությունն է փաստում ստենտավորման դեպքում, հատկապես սուր ինֆարկտների ժամանակ, էականորեն իջնում է մահացության ցուցանիշը: Ծառայության ստեղծումից ի վեր հանրապետությունում 368 սրտամկանի սուր ինֆարկտ է գրանցվել, որոնցից 193-ն անմիջապես ստենտավորվել են անգիոգրաֆիկ սարքի միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում