Տարածաշրջանային

Իրանագետը Ռոհանիի երդման արարողությանն Ալիևի բացակայությունը պայմանավորում է ադրբեջանա-իրանական հարաբերություններում առկա խնդիրներով

4 րոպեի ընթերցում

Իրանագետը Ռոհանիի երդման արարողությանն Ալիևի բացակայությունը պայմանավորում է ադրբեջանա-իրանական հարաբերություններում առկա խնդիրներով

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին իրանա-ադրբեջանական երկկողմ հարաբերություններում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով Իրանը վերանայում է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը: Նրա խոսքով` մի փոքր ժամանակահատվածում երկու երկրների միջև տնտեսական ակտիվություն նկատվեց, սակայն Իրանի և Ադրբեջանի քաղաքական խնդիրները այնքան շատ էին, որ այդ համագործակցությունը հնարավոր չեղավ զարգացնել:

«Ադրբեջանը երբեք չի դադարել հակաիրանական գործունեություն ծավալել, երբեք չի դադարել իրանցի հոգևորականների նկատմամբ վիրավորական քաղաքականությունից և իրանական տարածքների նկատմամբ նկրտումներից: Պարզապես 2013 թվականից հետո Թեհրանի կողմից մի փոքր փոխվեց և վերանայվեց հարավկովկասյան քաղաքականությունը, ու Ադրբեջանի հետ ունեցած քաղաքական խնդիրները մի կողմ դրվեցին: Թեհրանը առաջնահերթություն տվեց տնտեսական ոլորտին, սակայն աշխարհաքաղաքական իրողությունները այնպես դասավորվեցին ,որ երկու երկրների միջև տնտեսական սերտացումը առկա խնդիրներով հանդերձ հնարավոր չէր»,- ասաց Իսրայելյանը:

Իրանագետը դա կապում է Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի միջև օրեցօր խորացող հարաբերությունների հետ:

«Ներկայումս Իրանին անհանգստացնում է Ադրբեջան-Սաուդյան Արաբիա՝ օրեցօր խորացող հարաբերությունները, որովհետև Սաուդյան Արաբիան ուղղակիորեն սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը: Բացի այդ, Ադրբեջանի իշխանության թույլտվությամբ ծավալուն գործունեություն են իրականացնում Վահաբական ծայրահեղական խմբավորումները, և Իրանը բազմիցս ահազանգել է այդ մասին», -ասաց իրանագետը:

Ըստ Իսրայելյանի` Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի «խոստումը» հերթական ադրբեջանական քարոզչական դրսևորումներից էր:

« Այն հատվածը, որ ներկայացվում է, թե իբր գործարկվել է, ընդամենը 80 մետրանոց երկաթուղային կամուրջ է, որը ավարտին դեռ չի հասցվել և վերջանական փորձարկման չի ենթարկվել: Իրանի տարածքում հարյուրավոր կիլոմետրերի երկաթգիծ է անհրաժեշտ, հետևաբար՝ այն քարոզչական մակարդակում է, և երկաթգծի կառուցման ծրագրի իրականցման իրական հեռանկարն օրեցօր մարում է»,- ընդգծեց իրանագետը:

Իսրայելյանի կարծիքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտադրված չմասնակցեց ԻԻՀ Հասան Ռոհանիի երդման արարողությանը՝ ցույց տալու համար, որ երկու երկրների միջև խնդիրներ կան, և Ադրբեջանը հրաժարվում է այն պայմանավորվածություններից և համաձայնություններից, որոնք եղել են երկու երկրների միջև:

«Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող իրանալեզու կայքերը պարծենալով ներկայացնում են, թե Ռոհանին հրավիրեց Ալիևին այցելել երդման արարողությանը, սակայն Ալիևը մերժեց: Բնականաբար, Միլի Մեջլիսի նախագահ Օքտայ Ասադը այն գործիչը չէ, ով որոշումներ է կայացնում : Սա, իհարկե, Ադրբեջանի կողմից հստակ մեսիջ է՝ ուղղված Թեհրանին, որ այսուհետ այս ձևաչափով են զարգանալու երկկողմ հարաբերությունները և կարծում եմ` Թեհրանը վերանայելու է Հարավային Կովկասում իր վարած քաղաքականությունը, և այս քաղաքականության մեջ Հայաստանը իր կարևոր դերակատարումը կունենա»,- եզրափակեց Իսրայելյանը:

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

Իրավունք

Հայ-իրանական սահմանին Իրանի քաղաքացուն ծեծելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Իրավունք

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում