Թուրքիան եւ Կատարը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարը եւ Թուրքիան օգոստոսի 6-7-ին կանցկացնեն ռազմածովային զորավարժություններ: Այդ մասին օգոստոսի 4-ին հայտնել Է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Կատարի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ ավելի վաղ զորավարժությունների շրջանակներում գործողությունների կոորդինացման հարցը Կատարի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Մուհամեդ բին Նասեր ալ Մուհենեդիի մասնակցությամբ, քննարկվել Էր Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG Gokova ֆրեգատի վրա: Ֆրեգատի կապիտան Հասան Օզյուրտը Կատարի ռազմածովային ուժերի հրամանատարին տեղեկացրել Էր ռազմանավի տեխնոլոգիական հանդերձման եւ սպառազինության մասին: 214 զինծառայողներով թուրքական ֆրեգատը կառանվել Է Դոհայի հարավ-արեւելքի Համեդ նավահանգստում՝ թուրքական եւ կատարական ռազմածովային ուժերի վարժանքներին մասնակցելու համար:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի սկզբին Դոհայի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր հաղորդակցությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ որոշմանը միացել են մի շարք այլ պետություններ:

Քուվեյթը հանդես եկավ որպես հակամարտության լուծման միջնորդ: Ավելի ուշ արաբական երկրները վերջնագիր ներկայացրեցին Կատարին՝ նրան կոչ անելով տասնօրյա ժամկետում համաձայնել հարեւանների 13 պահանջների կատարմանը: Կատարն այդ մեղադրանքները հերքեց, բայց հայտարարեց երկխոսելու իր պատրաստակամության մասին:

Բացի Քուվեյթի Էմիրից, մի շարք երկրներ, այդ թվում՝ ոչ արաբական, իրենց օգնությունն են առաջարկել հակամարտության կարգավորման հարցում: Այսպես, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շրջագայություն Է կատարել Պարսից ծոցի երկրներ՝ նպատակ ունենալով ուղիներ գտնել Կատարի ճգնաժամի կարգավորման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին