Ադրբեջանում ընտանեկան բռնության ամենից շատ ենթարկվում են կանայք
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում ընտանեկան բռնության ամենից շատ ենթարկվում են կանայք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/900633.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ընտանեկան բռնություններից ամենաշատը տուժում են կանայք:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում 2016-ին ընտանեկան բռնությունների վերաբերյալ 1031 քրեական գործ է հարուցվել, որոնցից 807-ը վերաբերվել է կանանց նկատմամբ իրականացված բռնություններին:
Քրեական գործերում եղել են նաև անչափահասների և հղիների նկատամամբ իրականացված բռնության դեպքեր:
2016-ին Ադրբեջանում ընտանեկան վեճերի արդյունքում կանխամտածված սպանվել է 33 կին, սպանության փորձ է կատարվել 18-ի նկատմամբ: