Մշակույթ

Տիգրան Մանսուրյանը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին` ծննդյան օրվա կապակցությամբ

4 րոպեի ընթերցում

Տիգրան Մանսուրյանը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին` ծննդյան օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանն այսօր տոնում է իր տարեդարձը: Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է նրա եղբոր` մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի հետ, ով իր շնորհավորանքն է ուղղել սիրելի քրոջը:

«Սիրելի քուրիկ… Ամառվա այս օրը Երևանում լա՜վ շոգ է, ճիշտ այն տաքն է, որով քո տարեդարձը շնորհավորելու է՝ քո անուշ ձայնին հարմար, ինձ օգնության հասնելու քո պատրաստակամությանը հարմար, ամեն տեսակ հոգսերից ազատ լինելուդ հարմար, սրտիդ ուզած հաճույքներին տրվելուդ հարմար: Իբրև խոսքիս ավարտ` պաչիկ ու՝ քո Տիգրան»:

… Արաքս Մանսուրյանը սովորել էԵրևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել էԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Երկար տարիներ եղել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: 1992 թվականիցՍիդնեյի օպերային թատրոնի մեներգչուհի է:

Երգչուհու կարևոր դերերգերից են՝ Էլիզաբեթ («Դոն Կարլոս»), Նեդդա («Պայացներ»), Լեոնորա («Տրուբադուր»), Աիդա («Աիդա»), Շուշան («Դավիթ-Բեկ»), Անուշ («Անուշ»)։ Վերջին դերերգը կատարել է նաևԹբիլիսիիօպերային թատրոնում,Թումանյանի ծննդավայրԼոռիումև 1989 թվականին՝ԱՄՆ-ում։

Մենահամերգներ է ունեցելՀայաստանումև արտասահմանյան մի շարք երկրներում՝ եվրոպական երգահանների կողքին մատուցելովԿոմիտաս, հոգևոր միջնադարյան երգեր, հայ երգահանների ստեղծագործություններ։

Ներկայում բնակվում էԱվստրալիայիՍիդնեյքաղաքում և հանդիսանում է Սիդնեյ Օպերա Հաուսի մենակատար, ուր հանդես է գալիս այնպիսի դերերգերով, ինչպիսիք են՝ Լիու («Տուրանդոտ»), Աիդա («Աիդա»), Ֆլորիա Տոսկա («Տոսկա»), Դեզդեմոնա («Օթելլո»), Միմի («Բոհեմ»), Կատյա Կաբանովա («Կատյա Կաբանովա»), Սանտուցցա («Գեղջկական ասպետություն»), Ֆատա Միրգանա («Սերն առ երեք նարինջներ»), Էլիզաբեթ Վալուա («Դոն Կարլոս»), Էլիզաբեթ («Տանհոյզեր»), Մադլոն («Անդրե Շենյե»), Կոստանիչկա («Ենուֆա»), Կունդրի («Պարսիֆալ»), Ամելի Գրիմալդի («Սիմոն Բոկանեգրա»), Ամելիա («Դիմակահանդես»), Իզոլդա («Տրիստան և Իզոլդա»), Լեոնորա («Ճակատագրի ուժը») և այլն։

Դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ օտարազգիներին ծանոթացնելով հայկական երգարվեստի հետ։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երկացանկերում տեղ են գտել Կոմիտասի,Կանաչյանի,Մելիքյանի,Սպենդիարյանիև այլ հայ երաժիշտների ստեղծագործություններ։

2015 թ. Հանրապետության տոնի առթիվ Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Ահա մեծ արվեստագետ Սերգեյ Փարաջանովի գնահատականը՝ տված երգչուհու արվեստին. «Ինձ ողջ կյանքում թվացել է, թե հոգուս բազում կարոտներից կա մեկը` ժառանգականորեն հարազատ, արյունս տակնուվրա անող և հավիտենականորեն անհասանելի... Դժվարանում էի գտնել դրա ստույգ անվանումը, սակայն, երբ Արաքս Մանսուրյանի կատարմամբ լսեցի հայ հոգևոր երգերը, հասկացա, որ ինձ հենց այդ էր պակասում՝ դարերից եկած հայ ոգեղենության ազնվական ու լուսավոր մարմնավորում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում