Տարածաշրջանային

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու

3 րոպեի ընթերցում

Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP), որը գլխավորում է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանում ներկայացուցչություն է բացելու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ahaber.com.tr-ն:

Արդարություն և զարգացում կուսակցությունը, որն իր առաջին օտարերկրյա ներկայացուցչությունը հիմնել է Բրյուսելում, պատրաստվում է օտարերկրյա ներկայացուցչություններ հիմնալ ևս 6 երկրներում:

Այս որոշումը կայացվել է AKP կենտրոնական գործադիր խորհրդի նիստում, որը կայացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Կուսակցությունն արդեն սկսել է ներկայացուցչությունների բացման ուղղությամբ աշխատանքները:

Առաջին գրասենյակները նախատեսվում է բացել Ադրբեջանում, Եվրոպայում, Բալկանյան երկրներում և ԱՄՆ-ում:

Եվրոպայում առաջին կուսակցական ներկայացուցչությունը նախատեսվում է բացել Գերմանիայում, որտեղ թուրքական սփյուռքը մեծ թիվ է կազմում:

Կուսակցության մեկնաբանությամբ` ներկայացուցչությունները փորձելու են այնպես անել, որ չկտրվի արտերկրում բնակվող թուրքերի և հայրենիքի կապը, պայքարելու են գյուլենականության դեմ:

Մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամսվա դադարից հետո կրկին վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:

Մայիսի 21-ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Էրդողանը կրկին զբաղեցրել է կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Էրդողանը 2014 թվականի օգոստոսի 10-ին նախագահ ընտրվելուց հետո օգոստոսի 27-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմակերպած արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության նախագահությունը հանձնել էր Ահմեդ Դավութօղլուին` հեռանալով կուսակցությունից:

Թուրքիայինախկինսահմանադրությամբերկրինախագահիկուսակցականպատկանելիություննարգելվումէր:Սակայնապրիլի 16-իսահմանադրականհանրաքվեովամրագրվածփոփոխություններըթույլենտալիսնախագահինլինելկուսակցական:

Սահմանադրականփոփոխություններնուժիմեջենմտնելու 2019թվականից,սակայներեքհոդված,որոնցշարքումէնաևնախագահիկուսակցականպատկանելությանթույլատրումը,ուժիմեջկմտնինախքան 2019թվականը:

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում