Արցախ

Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունների հանձնաժողովը գումարել է իր առաջին նիստը

1 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունների հանձնաժողովը գումարել է իր առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության 26-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման ու համակարգման հանձնաժողովի առաջին նիստը կայացել է հուլիսի 31-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանձնաժողովի նպատակն է տոնական տրամադրություն ստեղծել հանրապետության ողջ տարածքում և համեստ ու բարձրաճաշակ միջոցառումներով արտաքին աշխարհին տեսանելի դարձնել այն ճանապարհը, որ անցել է ինքնիշխան Արցախի Հանրապետությունը 1991 թվականից ի վեր:

Սահմանված ժամկետներում Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում արդեն ձևավորվել են տեղական հանձնաժողովներ, որոնք կառավարական հանձնաժողովին են ներկայացրել նախատեսվող միջոցառումների ծրագրերը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվները: Մինչև օգոստոսի 5-ը կքննարկվեն ներկայացված առաջարկները և կձևավորվի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:

Կարծիքների փոխանակությունից հետո Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում