Տարածաշրջանային

Թուրքիայում տղամարդը հարձակվել է երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալի արձանի վրա

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում տղամարդը հարձակվել է երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալի արձանի վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչը հարձակվել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը;

«Իսլամում կռապաշտություն գոյություն չունի, արդյոք նա, ով պաշտպանում է արձանը, կարո՞ղ է համարվել մարգարեի ժառանգը»,- բարձրաձայն հարցրել է տղամարդը և մանգաղով սկսել հարվածել արձանին:

Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման է ենթարկվել և մեղադրվում է Աթաթյուրքի դեմ կատարած հանցագործություն կատարելու մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում