Արցախ

Արցախի Մարտունու շրջանում ականի վրա «ԶԻԼ-130»-ի պայթյունից տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Արցախի Մարտունու շրջանում ականի վրա «ԶԻԼ-130»-ի պայթյունից տուժածներ չկան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտունու շրջանում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ասկերանիշրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հուլիսի 27-ին ժամը11:36-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգէ ստացվելՄարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա: Պայթունի հետևանքով տուժածներ չկան: Ժամը11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնելէդեպքի վայրև ավտոմեքենայովվարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում