ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները օգոստոսին այցելելու են Ադրբեջան
1 րոպեի ընթերցում
![ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները օգոստոսին այցելելու են Ադրբեջան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/07/900075.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողները հաջորդ ամսվա ընթացքում կայցելեն Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր թվիթերյան հաշվում հայտնել է հանձնաժողովի անդամ Շտեֆան Շեննահը:
«Համազեկուցողները հաջորդ ամսվա ընթացքում կայցելեն Բաքու»,- իր թվիթերյան էջում գրել է Շեննահը:
ԵԽԽՎ համազեկուցողն ընդգծել է, որ այցի շրջանակներում հանձնաժողովի անդամները տեղում ուսումնասիրելու են վերջին շրջանում ստացված տեղեկությունների մանրամասները: