Ադրբեջանի ֆաբրիկաներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի ֆաբրիկաներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/07/900029.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Լերիկի շրջանի Պիրա գյուղում գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայում ուժգին պայթյուն է որոտացել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Gununsesi.info-ն:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր: