Տարածաշրջանային

Ադրբեջանում թրաֆիքինգի մեջ ներգրավված են անգամ պետական մարմինները

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանում թրաֆիքինգի մեջ ներգրավված  են անգամ պետական մարմինները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ուսումնասիրել 33 բոսնիացիների՝ Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը, որոնք վերաբերում են Ադրբեջանում օտարերկրյա քաղաքացիների շահագործման, նախապես պայմանավորված գումարը չվճարելու, օտարերկրացիների անձնագրերը վերցնելու միջոցով տեղաշարժվելու իրավունքից զրկելու և մի շարք այլ դեպքերի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Խալիդ Աղալիևի հաղորդմամբ` 33 Բոսնիայի և Հերցեգովինայի քաղաքացիներ դիմել են ՄԻԵԴ՝ պնդելով, որ խաբվել են Ադրբեջանի կողմից:

Նրանք իրենց հայցերում տեղեկացրել են, որ իրենք աշխատել են Բաքվում հայտնի Buta Saray, Bakı Ekspo Mərkəzi, 28 Mall առևտրի կենտրոնի և մի շարք այլ ընկերությունների շինարարություններում: Դիմումատուների հայցերում նշվում է, որ իրենք աշխատել են նաև Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությանը պատկանող Մինգաչևիր-Քուր օլիմպիական կենտրոնի շինարարական աշխատանքներում:

Հայցվորները ՄԻԵԴ ներկայացրած դիմումներում նշել են, որ Սպորտի և երիտասարդության նախարարությանը պատկանող շինարարությունում աշխատելու համար նախնական պայմաննավորվածության համաձայն` իրենց պետք է վճարվեր 1 ժամվա աշխատանքի դիմաց 5-7 դոլար, սակայն չի վճարվել:

Սկզբնական պայմանավորվածություն է եղել նաև բանվորներին համապատախսան ապրելու պայմաններ ապահովելու վերաբերյալ, սակայն Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը չի ապահովել այդ պայմանները, և դրա փոխարեն վերցրել են նրանց անձնագրերն ու պահելով խիստ անմխիթար պայմաններում՝ աշխատեցրել:

Անձնագրերը վերցվել են նրա համար, որպեսզի օտարերկրացի աշխատակիցները չկարողանան հեռանալ, ինչը թրաֆիքինգի դրսևորում է:

Միայն մարդու իրավունքների պաշտպանության տարբեր կազմակերպությունների դիմելուց հետո, օտարերկրյա բանվորների անձնագրերը վերադարձվել են և նրանց վճարվել է նախնական պայմանավորվածության գումարից շատ ավելի պակաս, չնչին գումար:

Դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջում է 15 հազար դոլար փոխհատուցում:

Իրավապաշտպանի կանխատեսմամբ` Մարդու իրավունքենրի եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) փոխհատուցման համար պահանջվող գումարի չափը կարող է կրկնապատկել և այդ պարագայում Ադրբեջանն առաջին անգամ կտուգանվի 1 մլն դոլարով:

ԱՄՆ պետդեպարտամենտը հունիսին հրապարակել էր մարդկանց թրաֆիքինգի 2017-ի զեկույցը:

ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում ներկայացվել էր երկրների վերաբերյալ վերլուծություն, և երկրները բաժանվել էին տարբեր կատեգորիաների:

Ադրբեջանը զեկույցում դասվել էր 2-րդ կատեգորիայի երկրների շարքը, որոնց օրենսդրությունը թրաֆիքինգի դեմ պայքարում չի համապատասխանում նվազագույն չափանիշներին, սակայն այդ երկրները փորձում են քայլեր ձեռնարկել թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ:

Զեկույցում նշված էր, որ թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակում Ադրբեջանի կառավարության կողմից կիրառվող մեխանիզմներն ունեն բազմաթիվ թերություններ, բացի այդ Ադրբեջանի կառավարությունը այս ոլորտում գործունեություն ծավալելու համար հասարակական կազմակերպություններին չի ապահովում անհրաժեշտ պայմաններով և ֆինանսավորմամբ:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշվում էր, որ Ադրբեջանում տարածված կոռուպցիան շարունակվում է, և այդ երկրում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվում:

Զեկույցում նշված էր նաև, որ Վերջին 5 տարում Ադրբեջանը աշխատանքի և սեռական շահագործման նպատակով տղամարդկանց, կանանց և երեխաների թրաֆիքինգի իրականացման համար հանդիսանում է որպես աղբյուր և տարանցիկ երկիր:

Զեփկույցի համաձայն` նախորդ տարիների ընթացքում Ադրբեջանում աշխատանքի և սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի են ենթարկվել բազմաթիվ մարդիկ Ուկրաինայից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և այլն:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշված էր նաև, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա և Իրան կատարվող թրաֆիքինգի համար տարանցիկ երկրի դեր է կատարել:

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Քաղաքականություն

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում