Թրամփն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ բարեփոխումների գործընթացը համեմատել Է կոյուղու մաքրման հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխման գործընթացը համեմատել Է կոյուղու համակարգի մաքրման հետ: Հուլիսի 24-ին նման գրություն անելով իր Twitter-ում՝ նա առաջարկել Է սկսել զանգվածային լրատվամիջոցներից, որոնք «ստահոդ նորություններ» են տարածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ճահիճը չորացնել» (կարգախոսը) պետք Է փոխարինվի «Մաքրել կոյուղին» արտահայտությամբ: Իրականում գործերը շատ ավելի վատ են, քան որեւիցե մեկը կարող Է նույնիսկ պատկերացնել, եւ ամեն ինչ սկսվում Է ստահոդ նորություններից»,- գրել Է պետության ղեկավարը:

Թրամփը մեկ անգամ չԷ, որ քննադատել Է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները՝ դրանց մեղադրելով կանխակալության, կողմնապահության եւ «ստահոդ նորությունների» տարածման մեջ: Իր նախընտրական արշավի ընթացքում նա նաեւ բազմիցս խոստացել Է «չորացնել» վաշինգտոնյան բյուրոկրատիայի «ճահիճը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Հայերեն Русский

Ձայների հաշվարկն ավարտվել է բոլոր ընտրատեղամասերում. նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 ուժ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան