1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոալիցիայի ռազմաօդային ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ռմբակոծել են Սիրիայի արեւելքի Դեր Զորի նահանգը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Սիրիայի SANA գոծակալությունը:
Գործակալության տեղեկատվությամբ՝ հարվածներ են հասցվել Էլ Մայադին քաղաքի բնակելի թաղամասերին: Հաղորդվում Է տասնյակ զոհվածների եւ վիրավորների մասին, նրանց ստույգ թիվը չի բերվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: