Միջազգային

Դուտերտեն մտադիր Է շարունակել թմրամոլության դեմ պայքարը, չնայած դրսից քննադատությանը

1 րոպեի ընթերցում

Դուտերտեն մտադիր Է շարունակել թմրամոլության դեմ պայքարը, չնայած դրսից քննադատությանը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իր ամենամյա ուղերձում հայտարարել Է, որ մտադիր չԷ հետ կանգնել երկրում թմրամոլության դեմ պայքարից՝ չնայած միջազգային կազմակերպությունների կողմից քննադատությանը, հաղորդել Է France-Presse գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պայքարը չի թուլանա, այն կլինի անողոք»,- ընդգծել Է Դուտերտեն: Նրա խոսքով՝ երկրի ներսում եւ արտասահմանում մարդիկ, իրեն քննադատելով թմրանյութերի դեմ պայքարի ջանքերի համար, պետք Է կենտրոնանան այն բանի վրա, որպեսզի օգտագործեն իրենց ազդեցությունն ու ֆիլիպինցիներին տեղեկացնեն այն հիվանդությունների մասին, որոնք առաջացնում են արգելված պատրաստուկները: 2016 թվականի մայիսին Ֆիլիպինների նախագահ ընտրված Ռոդրիգո Դուտերտեն հանդես Է գալիս թմրակախյալ մարդկանց, ինչպես նաեւ նրանց դեմ լիամասշտաբ պայքարի օգտին, ովքեր թմրանյութեր են տարածում: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ Դուտերտեի՝ իշխանության գլուխ անցնելու պահից ի վեր երկրում սպանվել Է ավելի քան 6 հազար մարդ, որոնք կապված են եղել թմրավաճառքի հետ, այդ թվում այդ ոլորտում հանցագործությունների հետաքննության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում