Լեհաստանի նախագահը հայտարարել Է, որ վետո կդնի Գերագույն դատարանի մասին օրինագծերի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հուլիսի 24-ին խոստովանել Է, որ վաղօրոք ծանոթացած չի եղել դատական համակարգի բարենորոգության մասին օրինագծի տեքստին: Հուլիսի 24-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցավում եմ, որ Գերագույն դատարանի մասին օրինագիծը Սենատ ներկայացվելուց առաջ չի ներկայացվել ինձ»,- ասել Է պետության ղեկավարը՝ հայտնելով այդ փաստաթղթի վրա, որին ավելի վաղ հանվանություն են տվել խորհրդարանի պատգամավորները, վետո դնելու՝ իր որոշման մասին:

Անջեյ Դուդան նաեւ հավելել Է, որ մշակում Է դատական բարենորոգության մասին սեփական օրինագիծը: Հաղորդվում Է, որ արդեն հուլիսի 24-ին Դուդան հանդիպում կանցկացնի Գերագույն դատարանի նախագահի հետ:

Դատական բարենորոգության մասին օրինագիծը, որն անցյալ շաբաթ ընդունվել Է Սեյմում (խորհրդարանի ստորին պալատում) եւ Սենատում (վերին պալատում), բողոքի զանգվածային ցույցերի Է հանգեցրել երկրի խոշորագույն քաղաքներում: Այդ ակցիաներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ընդդիմության կարծիքով՝ եթե երկրի նախագահ Անջեյ Դուդան ստորագրեր օրինագիծը, Լեհաստանում դատական համակարգի անկախությունը կոչնչացվեր, իսկ դատարանները, ներառյալ Գերագույն դատարանը, կընկնեին «Օրենք եւ արդարություն» կառավարող ազգայնական աջ կուսակցությունից կախվածության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում

Ծաղկունքում 208 գլուխ ոչխարի անկման դեպքը գայլերի հոշոտման հետ չի կապվում

ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա

Էստոնիայի ԱԳ նախարարը ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է Փաշինյանին ու ՔՊ-ին

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում

Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին

Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականին դրան նախորդող տարվա համեմատ աճել են 11 տոկոսով

Լատվիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ