Միջազգային

Ղրղզստանին հրթիռային հարվածներով են սպառնացել ԱՄՆ-ի ավիաբազայի պատճառով. Աթամբաեւ

2 րոպեի ընթերցում

Ղրղզստանին հրթիռային հարվածներով են սպառնացել ԱՄՆ-ի ավիաբազայի պատճառով. Աթամբաեւ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի տեղակայումը լուրջ սպառնալիք Է ստեղծել հանրապետության անվտանգությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հարապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հայտնել Է հուլիսի 24-ին Չոլպոն Աթայում կայացած մամուլի ասուլիսում:

«Չեմ թաքցնի, որ որոշ երկրներ մեզ նախազգուշացրել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում հրթիռային հարված հասցնելու մեր տարածքում գտնվող՝ ԱՄՆ-ի ավիաբազային»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ այդպես Է շարունակվել մինչեւ 2014 թվականը, այնքան ժամանակ, մինչեւ ռազմակայանը դուրս չբերվեց հանրապետությունից: «Մեր մարդիկ մինչ այդ պահը ենթարկվում Էին լուրջ վտանգի»,- պարզաբանել Է Աթամբաեւը:

Այդ թվում նաեւ այդ պատճառով Է, շարունակել Է նա, Ղրղզստանը որոշում կայացրել փակելու ամերիկյան ավիաբազն, որը Բիշքեկի օդանավակայանում գոյություն ուներ 2001 թվականից եւ նախատեսված Էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական գործողության աջակցման համար:

Ինչպես ճշտել Է Աթամբաեւը, Ռուսաստանի հետ նույնպես կնքված Է պայմանագիր Ղրղզստանի տարածքում նրա ավիաբազայի տեղակայման շուրջը: Սակայն ՌԴ-ի հետ նոր համաձայնագրում հանրապետությունում նրա ռազմական ուժերի գտնվելու ժամկետը «74-ից կրճատվել Է մինչեւ 15 տարի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում