Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել Է 35-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլում հուլիսի 24-ին իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 35-ի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 24 զոհվածների եւ 42 վիրավորների մասին: Պայթանյութով լի ավտոմոբիլը հօդս Է ցնդել քաղաքի արեւմտյան մասում: Բոլոր զոհվածները եղել են քաղաքացիական անձինք: Պայթյունը տեղի Է ունեցել այն շրջանում, որտեղ ապրում են շիա-հազարականներ, այդ համայնքի ղեկավարներից մեկի՝ Մոհամադ Մոհաքիքի տնից ոչ հեռու: Ըստ Pajhwok գործակալության՝ Քաբուլում իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հայերեն Русский