«Թալիբանի» զինյալներն ստանձնել են Քաբուլում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն ստանձնել են հուլիսի 24-ին Աֆղանստանի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որը 24 մարդու կյանք Է խլել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Pajhwok գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի Է դարձել նաեւ Քաբուլի արեւմտյան մասում պայթանյութով լի ավտոմոբիլի պայթեցման հետեւանքով 42 տուժածների մասին:
Մահապարտ-ահաբեկիչը փոխադրամիջոցը պայթեցրել Է աֆղան քաղաքական գործիչ, գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Հաջի Մոհամադ Մոհաքիքի տնց ոչ հեռու: Agence France-Presse-ի տվյալներով՝ գրոհի նպատակը կարող Էր լինել ավտոբուսը, որը տեղափոխում Էր հանքարդյունաբերության եւ նավթի նախարարության աշխատակիցների: Բոլոր զոհվածները եղել են խաղաղ բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: