Արցախ

Վալանսի քաղաքապետը ողջունել է Բակո Սահակյանի վերընտրությունը Արցախի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Վալանսի քաղաքապետը ողջունել է Բակո Սահակյանի վերընտրությունը Արցախի նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը ողջունել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի վերընտրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալանսի քաղաքապետի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ժողովրդավարական գործընթացի արդյունքում Բակո Սահակյանը ստացել է խորհրդարանի պատգամավորների ձայների երկու երրորդից ավելին: Ըստ Դարագոնի՝ այս գործընթացն արմատապես տարբերվում է Արցախի հարևան Ադրբեջանում ձևավորված ավտորիտար իշխանությունից:

«Այս թափանցիկ և ընդդիմության իրավունքները հարգող ընտրությունն աշխարհի այս տարածաշրջանում ժողովրդավարությանը պատիվ է բերում, իսկ ժողովրդավարությունը խաղաղության երաշխիքն է»,- նշել է Վալանսի քաղաքապետը:

Նիկոլա Դարագոնը հիշեցրել է նաև, որ Վալանսը բազմաթիվ կապերով կապված է Արցախի քաղաքների հետ և ապագայում էլ պատրաստվում է ամրապնդել համագործակցությունը նրանց հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում