«Միավորված էներգետիկ ընկերություն» ՓԲԸ-ն ճանաչվել է «Արցախէներգո»-ի սեփականատեր
2 րոպեի ընթերցում

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել երկու հայտ՝«Միավորված էներգետիկ ընկերության» և «Ինտեկո էներգո» ընկերությունների կողմից:
Մրցույթում հաղթող ճանաչված«Միավորված էներգետիկ ընկերության»գլխավորտնօրեն Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրենք պարտավորվում են«Արցախէներգո»ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 2 մլրդ 700 մլն դրամի ներդրում, առնվազն մեկ տարի պահպանել աշխատավարձի ֆոնդըևնվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ չբարձրացնել սակագները և այլն:
Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են«Միավորված էներգետիկ ընկերության»ներկայացուցիչներինև հաջողություններ մաղթելնրանց՝ հանրապետության համար ռազմավարական նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում: