Ucom-ի «Ինտերնետ ռոմինգում» փաթեթների գները նվազել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom-ի այն բաժանորդները, ովքեր ամառվա արձակուրդը պատրաստվում են վայելել Վրաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում կամ Եվրոպայում, այսօրվանից կկարողանան ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներն արդեն ավելի մատչելի սակագներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Օրինակ՝ 100 ՄԲ փաթեթն ակտիվացնելու համար Ucom շարժական կապի բաժանորդները կվճարեն 2500 դրամ նախկին 3900-ի փոխարեն, 300 ՄԲ փաթեթը կարժենա 6500 դրամ նախկին 8900-ի փոխարեն, իսկ ամենածավալուն՝ 1 ԳԲ փաթեթը հնարավոր կլինի ակտիվացնել ընդամենը 18000 դրամով նախկին 24900-ի փոխարեն: Փաթեթների վավերականության ժամկետն, ինչպես միշտ, անփոփոխ է և կազմում է 30 օր:

«Հեռավորությունը չպետք է խնդիր լինի մտերիմների հետ միշտ կապի մեջ մնալու համար: Պարզապես «Ինտերնետ ռոմինգում» փաթեթն ակտիվացնելուց հետո հարկավոր է միանալ հստակ երկրի համապատասխան օպերատորին և վայելել հանգիստը՝ չկտրվելով աշխարհի եռուզեռից», - մանրամասնեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հայերեն English Русский

Փաշինյանը խաղաղության հաստատմամբ Հայաստանում ներդրումների գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»

Գրիպի սեզոնին ընդառաջ. համաճարակային իրավիճակ, պատվաստումներ և կանխարգելում

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան

COP17 Week Dilijan․ Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ

Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին

Ռոդրիգեսը «պատմական» է որակել Թրամփի հետ իր առաջին հանդիպումը

Սևանում շարունակվում են Հայաստանի Անկախության տոնին նվիրված մարզական մրցումները