Արցախ

Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊԲ մի խումբ սպաներ մասնակցել են ԿԽՄԿ սեմինար-պարապմունքներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԲ-ում մեծ կարևորություն են տալիս ոչ միայն մարտավարական առարկաներին, այլև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց կիրառմանը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրադրությունում: Հենց այդ նպատակով էլ պաշտպանության բանակի մի խումբ սպաներ հուլիսի 18-ից 19-ը ներգրավված էին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի կողմից անցկացվող սեմինար-պարապմունքներին, որոնք ուղղված էին մարդասիրական իրավունքի նորմերի իմացությանն ու դրանց պահպանման կարևորությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Սեմինարների ընթացքում անձնակազմը ստացել է տեսական գիտելիքներ, ներգրավվել տարբեր գործնական պարապմունքներում, որոնք հիմնականում վերաբերում էին պատերազմական իրադրությունում մարդասիրական նորմերի խախտումները բացառելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում