Արցախ

Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը

1 րոպեի ընթերցում

Արցախի խորհրդարանը քննարկել է արտահերթ նստաշրջան գումարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովում հուլիսի 20-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խորհրդարանի ղեկավարը ներկաներին տեղեկացրել է հուլիսի 21-ին արտահերթ նստաշրջան գումարելու Կառավարության նախաձեռնության մասին:

Նախաձեռնողի կողմից առաջարկվել է Ազգային ժողովի քննարկմանը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել Արցախի Հանրապետության Դատական օրենսգիրքը՝ կից օրենսդրական փաթեթով և Հաշվեքննիչ պալատի մասին Արցախի Հանրապետության օրենքը՝ ուղեկցող օրենսդրական փաթեթով:

Ներկայացված օրակարգային հարցերի պատրաստվածության վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հրապարակել է Ազգային ժողովի նախագահի որոշումը՝ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նստաշրջանը հուլիսի 21-ին ժամը 11-ին գումարելու մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում