Բակո Սահակյանը մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք արդեն իսկ դարձել են ավանդական:
Կարդացեք հոդվածը` Русский