Արցախ

Արցախում վեց ամսում 13 զույգ է ծնվել

1 րոպեի ընթերցում

Արցախում վեց ամսում 13 զույգ է ծնվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում 2017 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 1083 երեխա, որոնցից 565-ը՝ տղա, 518- ը՝ աղջիկ: Միայն 870 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 96 երեխա:

Վեց ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել են 13 զույգեր՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, (բեղմնավորվել են բնական ճանապարհով):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում