Տնտեսություն

Հայաստանը տարբեր երկրների հետ սկսել է ազատ առևտրի համաձայնագրերի կնքման գործընթացը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը տարբեր երկրների հետ սկսել է ազատ առևտրի համաձայնագրերի կնքման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը զարգացնում է առևտրատնտեսական հարաբերությունները աշխարհի տարբեր երկրների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

«Տարբեր երկրների հետ սկսվել ենք ազատ առևտրի համաձայնագրերի կնքման գործընթացները: ԵԱՏՄ շրջանակներում բանակցություններ են ընթանում Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և մի շարք այլ երկրների հետ: Սա լրացուցիչ հնարավորություն է տալու մեր արտադրողներին նվազեցված կամ զրոյացված մաքսատուրքերով արտահանել տվյալ շուկաներ: Այս գործընթացում ներգրավվում են նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները՝ հասկանալու համար նրանց հետաքրքրություններն այս շուկաներում»,- նշեց Ազիզյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` առավել ակտիվ համագործակցություն է ընթանում Իրանի հետ, և Հայաստանն այս ուղղությամբ հանդես է գալիս, որպես նախաձեռնող և գործընթացի համակարգող կողմ:

«Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում բանակցություններ են ընթանում նաև Չինաստանի հետ: Մասնավորապես, ոչ տարիֆային սահմանափակումների հետ կապված գործընթացը սկսելը, որն առավել մատչելի է դարձնելու արտադրողների համար ապրանքը արտահանումը դեպի չինական մեծ շուկա»,- ասաց Ազիզյանը:

Նա հավելեց, որ Չինաստանի հետ իրականացնվում են աշխատանքներ GSP համակարգը ընդլայնելու ուղղությամբ` Հայաստանից առավել հաճախ արտահանվող ապրանքների համար հավելյալ արտոնություններ ստանալու նպատակով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում