Արցախում զբոսաշրջիկների քանակի աճ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ԱՀ զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունից, ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով 2017 թվականի հունվար –հունիս ամիսներին Արցախում գրանցվել է 26 տոկոս օտարեկրկյա զբոսաշրջիկների քանակի աճ, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (2016 թվականի համեմատ այն կազմել է 46%):

Այցելությունների քանակը ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել ավելի քան 5000 այցելու՝ ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հաշվարկային գնահատականներով զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ (աճը կազմել է 35 տոկոս):

Հարկ է ընդգծել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն ՀՀ դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից:

Հայերեն English

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը