ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված Համա-ՀՄԸՄական 10-րդ մարզախաղերին կմասնակցի աշխարհի հայ գաղութների 1000-ից ավելի մարզիկ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 100-ամյակին նվիրված Համա-ՀՄԸՄական 10-րդ մարզախաղերին կմասնակցի աշխարհի հայ գաղութների 1000-ից ավելի մարզիկ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՆԸՄ-ից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Քանի մը օրեր ետք սկիզբ կ՛առնեն ՀՄԸՄ-ի 100ամեակին նուիրուած Համա-ՀՄԸՄական 10րդ մարզախաղերը, որոնք տեղի պիտի ունենայ 20էն 29 Յուլիս 2017ին, Երեւանի մէջ։

Չորս տարին անգամ մը կայացող այս մարզախաղերը մեծ խանդավառութեամբ կը սպասուին բոլորին կողմէ։ Իսկ 10րդ մարզախաղերը իւրայատուկ պիտի ըլլան՝ նկատի ունենալով, որ անոնցմով մեկնարկը պիտի տրուի միութեան 100ամեակի ձեռնարկներուն, որոնք պիտի երկարին մինչեւ 2018ի աւարտ։

Մարզախաղերուն կը մասնակցին 21 շրջաններ՝ Արեւելեան եւ Արեւմտեան Միացեալ Նահանգներ, Աւստրալիա, Գահիրէ, Գանատա, Երուսաղէմ, Լիբանան, Լոնտոն, Կիպրոս, Հայաստան, Հարաւային Ամերիկա, Մարսէյ, Մոսկուա, Յունաստան, Պուլկարիա, Սուրիա, Վալանս, Քուէյթ, Ֆրանս ու «Արարատ» եւ «Նայիրի» միութիւնները։ Մասնակիցներուն թիւը արդէն իսկ անցած է 1000ի սահմանը՝ ապահովելով մասնակցութեան 1002 իւրայատուկ թիւ։

Յաջորդող օրերուն Երեւանը պիտի թնդայ ՀՄԸՄական մարզիկներուն տողանցքով ու յաւելեալ ճոխութիւն ու փայլք պիտի ստանայ անոնց՝ դէպի մարզադաշտեր կամ տեսարժան վայրեր մեկնելու հեւքով ու խինդով։

Շաբաթ, 22 Յուլիս 2017ի երեկոյեան ժամը 7։30ին «Հանրապետութեան» հրապարակին վրայ պիտի կատարուի մարզախաղերու պաշտօնական բացումը։ Հայոց սուրբ նահատակներուն նուիրուած Ծիծեռնակաբերդի յուշահամալիրէն պիտի վառի մարզախաղերու ջահը ու պիտի փոխադրուի «Հանրապետութեան» հրապարակ, ուր պիտի համախմբուին տողանցող մասնակիցները, պաշտօնական հրաւիրեալներն ու ժողովուրդը։ Պաշտօնական բաժնի աւարտէն ետք տեղի պիտի ունենայ երգահանդէս ու հրավառութիւն։

Մարզախաղերուն ընթացքին նկատի առնուած են նաեւ յատուկ դաստիարակչական ծրագիրներ, հայոց բանակի զօրակցութեան համար զօրամաս այցելութիւն, ինչպէս նաեւ ընկերային պահեր։

Փակման պաշտօնական հանդիսութիւնը տեղի պիտի ունենայ «Միքա» մարզադաշտին մէջ, Շաբաթ, 29 Յուլիս 2017ին։ Իսկ նոյն օրը երեկոյեան մարզախաղերը իրենց աւարտին կը հասնին Յաղթանակի պարահանդէսով։

ՀՄԸՄական յատուկ պահեր եւ յիշատակներ, ինչպէս նաեւ նուաճումներ կը սպասուին յաջորդող օրերուն, որոնք պիտի ճոխացնեն միութեան հաստափոր 100ամեայ պատմութեան էջերը՝ միշտ ՀՄԸՄի յատուկ կապուածութեամբ ու եղբայրական ոգիով»։

Հայերեն العربية Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին