Եվրոպայի ստորագրահավաք-արշավը եվրոպական կազմակերպություններին կներգրավի Արցախի ժողովրդի կյանքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ստորագրահավաք-արշավի նպատակն է Եվրամիության և եվրոպական այլ կառույցների ներգրավել Արցախի ժողովրդի կյանքում: Ակնկալվում են փոխայցելություններ, տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև ֆինանսական աջակցություն: Ստորագրահավաքին արդեն միացել են 2000 մարդ, որոնց թվում են 60 հասարակական-քաղաքական ճանաչված դեմքեր, եվրախորհրդարանի պատգամավորներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 14-ին կայացած ասուլիսում Բրյուսելից ուղիղ միացմամբ այս մասին խոսեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը և ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը:

«Արցախում այսօր միջազգային կազմակերպությունների ներգրավվածություն գրեթե չկա: Ստորագրահավաքի բուն նպատակը գումարային աջակցությունը չէ, այլ եվրոպական կազմակերպությունների ներգրավվածությունը Արցախի հասարակության կյանքում, ՀԿ-ների համագործակցությունը: Տեղեկատվության հասանելիության առումով ևս աշխատանքներ կան իրականացնելու, քանի որ Եվրոպայում շատ քչերը գիտեն Արցախի մասին: Փորձում ենք ԶԼՄ-ների միջոցով լուսաբանել, որ գոյություն ունի Արցախի Հանրապետություն, կան հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կառույցներ, որոնք ունեն համագործակցության կարիք»,-ասաց Շահնուր Մինասյանն ու հավելեց, որ առաջարկելու են փոխայցելություններ, ՀԿ-ների համագործակցություն:

«Եվրոպայի ներգրավվածությունը կարևոր է առաջին հերթին քաղաքական պատճառներով: Կարծում եմ, որ 2016-ի ապրիլյան դեպքերից հետո սփյուռքի կառույցների ուշադրության մեծացում է նկատվում Արցախի հիմնախնդրի հետ կապված: Ստորագրահավաքից ակնկալիքը եվրոպական կառույցների ներկայությունն է Արցախում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց հատկապես իրավապաշտպան հանրության ներկայությունը Արցախում, որը կմեծացնի մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը ներքին կյանքում, նաև իր դրական դերը կունենա խաղաղության հաստատման տեսանկյունից:

Նիկոլա Դավիթյանի խոսքով՝ Եվրամիությունը դերակատարություն ունի շատ այլ չճանաչված երկրներում՝ Հյուսիսային Կիպրոսում, Աբխազիայում: Կան հիմնադրամներ, որոնք աջակցում են այդ երկրներին, սակայն Արցախը չի ստանում նման աջակցություն: «Մենք ուզում ենք փոխել այս վիճակը և օժանդակություն բերել նաև Արցախի ժողովրդին»,-նշեց նա:

Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Հայերեն English Русский

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի