Շուրջ 75 տարի անհետ կորած համարվող հայազգի սերժանտի աճյունը Ուկրաինայից կտեղափոխվի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԿԻԵՎ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հուլիսի 12-ին տեղի է ունեցել կրտսեր սերժանտ Սեդրակ Աղաջանյանի աճյունը Հայաստանին հանձնելու արարողությունը: Զինծառայողը հերոսի մահով զոհվել էր 1941թ-ին Ժիտոմիրյան շրջանի Մալին քաղաքի մոտակայքում ընթացած մարտերի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net-ին, այս մասին հայտնել է Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայությունը:

Սեդրակ Աղաջանյանի մնացորդները, ով անհետ կորած էր համարվում ավելի քան 75 տարի, հայտնաբերվել էին «Վերտիկալ» որոնողական կազմակերպության կողմից՝ 1941թ-ին Կիևի պաշտպանության սահմանագծին գտնվող գետի մոտակայքում: Աճյունի հետ միասին հայտնաբերվել էին նաև կողմնացույց, ժանգոտված դաշույն կաշվե պատյանում և երկու անձնական տարբերանշան, որոնց վրա նշված են Սեդրակ Աղաջանյանի անձնական տվյալները:

Հետագա որոնողական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ պատերազմի նախօրեին կրտսեր սերժանտ Աղաջանյանն ամուսնացել էր ուկրաինուհի, Կովելի բնակչուհի Գալյա Ժմույդեի հետ:

Աճյունի փոխանցման արարողությանը, որն անց է կացվել Ուկրաինայի ազգային ռազմա-պատմական թանգարանում, մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, թանգարանի տնօրեն Վլադիսլավ Տարանեցը, Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը, «Վերտիկալ» որոնողական կազմակերպության ղեկավար Վլադիմիր Ժարկոն և այլոք:

Կազմակերպիչների խոսքով՝ Սեդրակ Աղաջանյանի աճյունը հուղարկավորվելու է հայրենիքում՝ Հայաստանում՝ իր մոր շիրիմի կողքին:

Հայերեն English Русский

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանի թեկնածությունը

Օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթին է հանձնվել STARMUS փառատոնի Սթիվեն Հոքինգի անվան մեդալը