Արցախ

Պաշտպանության բանակի ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին. Սենոր Հասրաթյան

1 րոպեի ընթերցում

 Պաշտպանության բանակի ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին. Սենոր Հասրաթյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից այսօր շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունն առ այն, թե իբր «երեկ հայկական զինված ուժերում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով շուրջ 15 զինծառայող է տուժել», մեկ անգամ ևս փաստում է հարևան երկրի տեղեկատվական համակարգի չկայացվածության և անսովոր պարզունակության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Գործընկերային հորդոր բոլոր նրանց, ովքեր նախընտրում են հետևել այդ պարզամիտ ագիտատորների գրառումներին՝ ուշադրություն մի դարձրեք դատարկաբանություններին: Հասկանանք, որ դրանք հերքելու դեպքում անգամ, անգիտակցաբար ծառայում ենք այն նպատակին, ինչ նպատակ հետապնդում է մեր հակառակորդի քարոզչամեքենան, այն է՝ որքան հնարավոր է շատ տարածել ստահոդ լուրեր հայ հասարակության մեջ և մեզանում ձևավորել կասկածանքների և, ըստ այդմ՝ նաև հուսահատության մթնոլորտ: Համոզված եղեք, որ մեր ռազմատեղեկատվական համակարգը լիարժեք տիրապետում է իրավիճակին և, հարկ եղած դեպքում, օպերատիվ ու օբյեկտիվ իրազեկում կատարվածի մասին»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում