Արարատյան մաքսատուն-վարչությունում ՊԵԿ նախագահին են ներկայացվել սպասարկման սրահի գործառույթները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ծանոթանալու կառույցի նոր աշխատաոճին: ՊԵԿ-ի կառուցվածքային փոփոխությունների շրջանակում նախկինում գործող չորս՝ Արարատյան, Միջազգային ճանապարհային փոխադրումների, Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների, Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատները վերակազմակերպվել են և նրանց գործառույթները բաշխվել են նորաստեղծ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Արարատյան մաքսատուն-վարչությունների վրա: Դա նշանակում է, որ այդ մաքսատների գործառույթներն ամբողջությամբ վերապահվել են նոր ստեղծված կառույցներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի, արդյունքում, չնայած կտրուկ ավելացել է աշխատանքի ծավալը, սակայն գրեթե առանց աշխատակիցների թվի ավելացման, Արարատյան մաքսատուն-վարչությունը կարողանում է ապահովել աշխատանքի բնականոն ռիթմը` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցելով բարձրորակ և արագ ծառայություն: «Հայտարարատուներն, ըստ էության, ամենաշատն Արարատյան մաքսատուն-վարչության հետ են առնչվում, հետևաբար աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով շենքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ, որտեղ աշխատում են գանձումների համակարգման և հաշվառման բաժնի մասնագետները: Գանձումներին առնչվող բոլոր գործառույթներն այժմ կենտրոնացվել են մեկ հարկի տակ, և քաղաքացին այլևս ստիպված չէ սենյակից սենյակ կամ հարկից հարկ գնալ, այլ նույն վայրում, ըստ անհրաժեշտության, կատարում է գանձումներին առչվող գործառույթները: Ամբողջ գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե»,-ընդգծել է Արարատյան մաքսատուն-վարչության ղեկավարը: Սպասարկման նոր սրահն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով և ժամանակակից տեխնիկայով:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Արարատյան մաքսատուն-վարչության նոր կարգավիճակի արդյունավետության մասին են խոսում նաև ցուցանիշները. «2016 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրված շուրջ 42 միլիարդ 300 միլիոն դրամի համեմատ 2017 թվականի 6 ամսվա ընթացքում ապահովվել է 55 միլիարդ 200 միլիոն դրամի մուտք, աճը կազմել է 12 միլիարդ 900 միլիոն դրամ»:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով