Հայաստանում կանցկացվի ֆիլատելիստական միջազգային ցուցահանդես` նվիրված Այվազովսկու ծննդյան 200-ամյակին
1 րոպեի ընթերցում
![Հայաստանում կանցկացվի ֆիլատելիստական միջազգային ցուցահանդես` նվիրված Այվազովսկու ծննդյան 200-ամյակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/07/898225.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանում կանցկացվի ֆիլատելիստական միջազգային ցուցահանդես` նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Ինչպես գիտեք, մեր երկրում մեծ շուքով նշվում է Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Մենք էլ ցանկանում ենք անմասն չմնալ այդ գործընթացից: Այժմ ձևավորվել է կազմկոմիտե միջազգային ցուցահանդեսի հարցերը կարգավորելու համար»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:
Ֆիլատելիստների շրջանում կա հետաքրքրություն միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսին մասնակցելու համար: Արդեն կան արձագանքներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից:
Ցուցահանդեսին ներկայացվելու են նամականիշեր Հովհաննես Այվազովսկու, մշակույթի գեղանկարչության, Հայաստանի թեմատիկայով:
2018 թվականին Հայաստանում ևս մեկ միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես է սպասվում: Երևանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում «Խելացի քաղաք» խորագրի ներքո կանցկացվի ֆիլատելիստական միջազգային ցուցահանդես: