Մոնղոլիայի նախագահը երդում Է տվել եւ պաշտոնապես ստանձնել պաշտոնը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 7-ին ընտրված՝ Մոնղոլիայի նախագահ Խալմաագիյն Բաթուլգան հուլիսի 10-ին երդում Է տվել Պետական մեծ խուրալի պատգամավորների, Սահմանադրական դատարանի ղեկավարի եւ կառավարության անդամների առջեւ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է ՄՕՆՑԱՄԷ գործակալությունը:
Երդում տալուց հետո նորընտիր նախագահը հայտարարել Է, որ մտադիր Է «աշխատել աղքատության մակարդակի իջեցման եւ Մոնղոլիայի քաղաքացիների համար նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ»: «Ես պատրաստ եմ ուշադրությամբ լսելու երկրի քաղաքացիների կարծիքները, կհարգեմ Մոնղոլիայի ազգային շահերը եւ կվերականգեմ տնտեսությունը, ինչպես նաեւ կընդլայնեմ արդյունաբերական հատվածի ներուժը, կապահովեմ պետության բնապահպանական հավասարակշռությունը»,- ասել Է Բաթուլգան:
Խալթամաագիյն Բաթուլգան Մոնղոլիայի նախագահ Է ընտրվել այս տարվա հուլիսի 7-ին՝ ստանալով ընտրողների 50,6 տոկոսի ձայնը: Նախագահական լիազորությոունների ժամկետը, Մոնղոլիայի Սահմանադրությանը համապատասխան՝ կկազմի չորս տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարդացեք հոդվածը` Русский