ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Դոնալդ Թրամփի՝ գոլֆի համար մանկանների հավաքանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գոլֆ խաղի համար մականների լրակազմը, որը պատկանել Է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, աճուրդով կվաճառեն ԱՄՆ-ում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են RR Auction աճուրդային տան ներկայացուցիչները, որը կազմակերպել Է աճուրդը:

Նրանց խոսքով՝ Թրամփը մականներն ունեցել Է ավելի քան 10 տարի առաջ, երբ տակավին չի մտածել, թե իր քվեարկությունը կդնի պետության ղեկավարի պաշտոնի համար: Գործարարը դրանք օգտագործել Է Բեդմինսթերում (Նյու Ջերսիի նահանգ) իրեն պատկանող գոլֆ-ակումբում խաղալիս: Հետագայում նա դրանք նվիրել Է Էնդյու Լոմբարդոյին, որը 2004-ից մինչեւ 2008 թվականը Թրամփի մոտ աշխատել Է որպես քեդդի (այսպես են կոչում գոլֆ խաղացողի օգնականին, որի պարտականությունների մեջ Է մտնում մարզական գույքի տեղից տեղ փոխադրումը):

Խոսքը վերաբերում Է TaylorMade ընկերության արտադրության ավելի քան 10 մականներին: Դրանցից յուրաքանչյուրի վրա փորագրված Է ««Դ. Թրամփ» մակագրությունը: Լոմբարդոյի խոսքով, որն Էլ որոշել Է լրակազմը հանել աճուրդի, Թրամփը 2004-ից մինչեւ 2005 թվականն ընկած շրջանում Բեդմինսթերում այդ մականներով խաղացել Է շատ հռչակավոր անձանց, ձեռնարկիչների եւ պրոֆեսիոնալ գոլֆիստների հետ:

Աճուրդը տեղի կունենա այս ամսին ավելի ուշ: Ինչպես հայտարարել են Բոստոնում (Մասաչուսեթսի նահանգ) գտնվող աճուրդային տան ներկայացուցիչները, իրենք հույս ունեն, որ մականներն աճուրդով կվաճառվեն առնվազն 30 հազար դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը