Տարածաշրջանային

Թուրքիայի ընդդիմության հանրահավաքին մասնակցել է շուրջ 1.6 մլն մարդ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ընդդիմության հանրահավաքին մասնակցել է շուրջ 1.6 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի եզրափակիչ հանրահավաքին մասնակցել է շուրջ 1 միլիոն 600 հազար մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ»-ը, այս մասին հայտարարել է կուսակցության խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը:

Հունիսի 15-ին մեկնարկած «արդարության երթ»-ն ավարտվել է հուլիսի 9-ին Ստամբուլի Մալթեփե շրջանում: Քըլըչդարօղլուն և իր կողմնակիցներն այդ օրերի ընթացքում անցել են 436 կմ ճանապարհ: Ցուցարարները Մալթեփեում պահել են կուսակցության դրոշակները, ինչպես նաև պաստառներ «արդարություն» գրությամբ:

Ուշագրավ է, որ Ստամբուլի նահանգապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե հանրահավաքին մասնակվել է ընդամենը 175 հազար մարդ:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել էին իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Այն իրականացվում էր՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին այն բեռնատարների վերաբերյալ, որոնցով թուրքական հետախուզությունը զենք էր մատակարարում Սիրիայում գործող ԻՊ ահաբեկիչներին: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում