ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 2 մլրդ դրամով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2017 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 0.4 տոկոսով կամ 2մլրդ դրամով՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 493.7 մլրդ դրամ` 79.1%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 1.2%-ով կամ 5.7 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված պարտքի սպասարկման ծախսերի ու սոցիալական նպաստների և կենսաթոշակների ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերից 51.3 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 78.6%‑ը և 3%-ով (1.5 մլրդ դրամով) գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2017 թվականի հունվար‑մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեից օգտագործվել է 47.7 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 67%‑ը և 16.2%-ով զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի ձեռք բերման ծախսերի նվազմամբ:

Կառավարության պարտքի սպասարկմանը հունվար-մայիս ամիսներին տրամադրվել է ավելի քան 55.1 մլրդ դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 93.5%-ը: Մասնավորապես` նշված գումարից շուրջ 28.2 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 27 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պարտքի սպասարկման ծախսերը 31.1%-ով կամ 13.1մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված ներքին պարտքի սպասարկման ծախսերի 58.5%-ով ավելացմամբ: Արտաքին պարտքի սպասարկման ծախսերն անցած հինգ ամիսներին աճել են 11%-ով:

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից