Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Եվրախորհրդարանի համանախագահները հայտարարություն են տարածել

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Եվրախորհրդարանի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի համանախագահներ Դեյվիդ ՄքՔալիստերը, Սաջադ Քարիմը եւ Ռեբեկա Հարմսը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Եվրախորհրդարանը մեծապես մտահոգված է այս շաբաթվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված ռազմական գործողության կապակցությամբ: Ինչպես ավելի վաղ նշել էինք, մենք հավատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Փոխարենը, հակամարտությունը պետք է ունենա միանգամայն շուտափույթ քաղաքական լուծում, որը համապատասխանեցված կլինի միջազգային իրավունքին: Սա միակ ճանապարհն է դադարեցնել բնակիչների, ինչպես նաեւ զինվորների կորուստները երկու կողմերում էլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները նաեւ նշել են, որ լիովին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու առաջարկները, եւ ընդգծել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է գտնեն քաղաքական կամք բանակցություններում առաջխաղացում գրանցելու համար, որպեսզի միջնորդները հաջողություն ունենան այս հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում