Վարդան Արամյանը 2017-ին հնարավոր է համարում 3.2 տոկոսից բարձր աճի ապահովումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2017 թվականի համար հասանելի է համարում պետական բյուջեով նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճը: «Ես մի քանի անգամ շեշտել եմ՝ կապված առաջին հինգ ամսվա զարգացումների հետ, որ 3.2 տոկոս տնտեսական աճից, հնարավոր է, մենք մի փոքր էլ ավելի բարձր աճ ապահովենք: Բայց, ամեն դեպքում, մենք նայում ենք ֆունդամենտալ հիմքերով, իսկ տարեկան կտրվածքով դրանք այնպիսին են, որ ինձ թույլ են տալիս ասել, որ 3.2 տոկոս տնտեսական աճը հասանելի է, իսկ ավելի բարձր աճ, դա նշանակում է ավելի բարձր ներդրում, ավելի բարձր ներքին պահանջարկ, ավելի բարձր եկամտի աճ», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արամյանը։ Հարցին՝ հարկահավաքության բարձր աստիճանն արդյոք կշարունակվի, նախարարը դրական պատասխան տվեց։

Հայերեն English Русский

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը