Տարածաշրջանային

Էրդողանն ու Մեյը քննարկել են կիպրական հարցը

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ու Մեյը քննարկել են կիպրական հարցը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով կիպրական խնդրին: Էրդողանն ու Մեյն ընդգծել են, որ այս հարցում անհրաժեշտ է հասնել կողմերի համար արդար, կայուն և համընդգրկուն լուծման:

Նրանք պատրաստակամություն են հայտնել հանդիպել Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում