Գյումրիում մեկնարկեց «Ֆլայֆեստ Գյումրի 2017» փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Ֆուտբոլի ակադեմիայի» հարևանությամբ գտնվող դաշտային տարածքում հուլիսի 2-ին մեկնարկեց «Ֆլայֆեստ Գյումրի 2017» փառատոնը: «Գյումրու ավիամոդելային խմբակ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնին ներկայացվել են Հայաստանի գրեթե բոլոր ավիամոդելները՝ ցուցադրական թռիչքներով անմոռանալի դարձնելով ամառային օրը:

Հեռակառավարվող տարատեսակ և բազմագույն ինքնաթիռները և ուղղաթիռները զարմացնում և հիացնու էին թռիչքային հնարքներով: «Գյումրու ավիամոդելային խմբակ»-ի հիմնադիր Կարեն Ավագյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց՝ իրենց նախաձեռնությանն արձագանքել են ավիոմոդելիսնտներ Հայաստանի տարբեր վայրերից՝ Գյումրի ժամանելով իրենց մոդելներով: «Ավիոմոդելիզմն ինչպես տեխնիկական կրթություն է, այնպես էլ սպորտ, և սա գերազանց հնարավորություն է զարգանալու»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ընդգծելով, որ Գյումրիում ավիոմոդելիզմը մոտ 9 տարի չի գործել և վերականգնվել է ՝ Գյումրիում ավիոմոդելիզմի հին ավանդույթները վերականգնելու նպատակով: Գյումրիում առաջին անգամ նման խմբակ ստեղծվել էր դեռ 1953 թվականին:

«Ֆլայֆեստ Գյումրի 2017» փառատոնը մրցութային չէր, բոլորը ներկայանում էին ցուցադրական թռիչքներով: «Ցույց են տալիս թռչող սարքի հնարավորությունները, օդաչուի վարպետությունը: Հիմնականում ցուցադրողները փորձառու մասնագետներ են, ովքեր այս թռիչքներով երիտասարդներին են փոխանցում իրենց փորձը»,- նշեց Կարեն Ավագյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները