Սպորտ

Լևոն Արոնյանը 6 տուրերից հետո 6-րդ տեղում է Լյովենի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 6 տուրերից հետո 6-րդ տեղում է Լյովենի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Լյովենի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բելգիայում ընթացող «Grand Chess Tour»-ում կայացան ևս երեք տուրեր: Լևոն Արոնյանը 4-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին՝ Վիշի Անանդին: 5-րդ տուրում հայ գրոսմայստերը զիջեց Յան Նեպոմնյաշչիին, իսկ 6-րդ տուրում առավելության հասավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ:

6 տուրերից հետո Արոնյանն ունի 6 միավոր և բարելավել է դիրքերը մրցաշարային աղյուսակում՝ նա 6-րդ տեղում է: Մրցաշարը բաղկացած է 9 տուրերից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում