Պրոխանովը ֆաշիստական գաղափարներ ունի. Ավիգդոր Էսկինն Արցախում խոսել է ռուս գործչի հայտարարությունների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը հունիսի 27-ին ժամանել է Արցախ՝ հանդիպելու տեղի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկելու համագործակցության հեռանկարների հարցեր:

Ավիգդոր Էսկինի այցը կազմակերպվել է Diplomat.am նախագծի նախաձեռնությամբ: Ստեփանակերտում իսրայելցի գործիչը հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ, ներկայացրել Իսրայելի քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ եւ իր տեսլականը Արցախի հետ Իսրայելի համագործակցության առումով:

Արցախի խորհրդարանում ելույթի ժամանակ Ավիգդոր Էսկինն ընդգծել է, որ Արցախ է ժամանել այն ավելի մոտիկից ճանաչելու, արցախցիներին ավելի լավ հասկանալու, ինչպես նաև այցից ստացած տպավորություններով Իսրայելում կիսվելու համար:

«Ես եկել եմ այստեղ ոչ թե ինչ-որ բան պատմելու, այլ հիմնականում սովորելու համար: Հայ ժողովուրդը, որ մարդկությանը բազմաթիվ հայտնի մարդիկ է տվել, արժանի է մեծ ուշադրության և հարգանքի, նրա փորձը պետք է իմաստավորվի ողջ մարդկության կողմից»,- նշել է Ավիգդոր Էսկինը:

«Պատասխանելով խորհրդարանականների հարցերին՝ քաղաքագետը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումներին, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հրեական հայրենադարձության հաջողված փորձը ՀՀ-ում և Արցախում կիրառելու անհրաժեշտությանը և մի շարք այլ թեմաների:

Էսկինը նշել է, որ ռուս հասարակական-քաղաքական գործիչ Ալեքսանդր Պրոխանովի Բաքու այցը վկայում է, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Էսկինի խոսքով՝ Պրոխանովը ֆաշիստական գաղափարներ ունի, կողմ է պատերազմներին և մարդկության նկատմամբ հանցագործություններին, և եթե Իլհամ Ալիևը այդպիսի կերպարների հետ է համագործակցում, ապա ինքը միանշանակ կողմ է, որպեսզի Արցախը ունենա անկախություն:

«Պրոխանովին նույնիսկ ՌԴ-ում են համեմատում որոշ կենդանիների հետ, արհամարհանքով վերաբերվում, մինչդեռ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հորթի հրճվանք է ապրում, երբ նա կոչ է անում հարձակվել Արցախի վրա և գրավել այն»,-Արցախի խորհրդարանում հայտարարել է Ավիգդոր Էսկինը:

Իսրայելցի գործիչը շեշտել է, որ Արցախը դե ֆակտո և ստատուսով անկախ պետականություն է ստեղծել»,-նշված է Diplomat.am նախագծից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով