Հայաստանից ԵԱՏՄ երկներ արտահանման ծավալներն աճել են 25,4 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ 2017 թվականի հունվար-ապրիլին արտահանվել է 134.5 մլն դոլարի ապրանք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալները, նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ արտահանման ծավալն աճել է 25.4 տոկոսով։

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ընդհանուր ծավալի 97,6 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ-ին: Հայաստանից Ռուսաստան հունվար-ապրիլին արտահանվել է 131.2 մլն դոլարի ապրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 25.9 տոկոսով:

Հայաստանից Ղազախստան արտահանումն աճել է 97.7 տոկոսով և կազմել 1.3 մլն դոլար։ Այն Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալի 0,9 տոկոսն է:

Այս տարվա չորս ամիսներին մեր երկրից Ղրղզստան արտահանումն աճել է 2.4 անգամ` կազմելով 300 հազար դոլար: ԵԱՏՄ արտահնման ծավալում Ղրղզստանի մասնաբաժինը 0,2 տոկոս է:

Միևնույն ժամանակ, Հայաստանից դեպի Բելառուս արտահանման ծավալները կրճատվել են 25.5 տոկոսով: Այս տարվա հունվար-ապրիլին այն կազմել 1.7 մլն դոլար։ ԵԱՏՄ արտահանման ծավալում Բելառուսի մասնաբաժինը 1,3 տոկոս է:

Բելառուսից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ է արտահանվել 4 մլրդ 1,8 մլն դոլարի ապրանք` աճելով 32,6 տոկոսով: Ղազախստանից արտահանվել է 1 մլրդ 599,9 մլն դոլարի ապրանք` ավելանալով 34,5 տոկոսով: ՌԴ-ն ԵԱՏՄ երկրներ է արտահանել 10 մլրդ 17,2 մլն դոլարի ապրանք` աճելով 24,7 տոկոսով: Իսկ Ղրղզստանից ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալը կազմել է 187,9 մլն դոլար` աճելով 23,8 տոկոսով:

Հայաստանը 2017 թվականին հունվար-ապրիլին ԵԱՏՄ երկրներից ներմուծել է 375,2 մլն դոլարի ապրանք. աճը կազմել է 16,6 տոկոս:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանումը հունվար-ապրիլին աճել է 21,5 տոկոսով և կազմել 182 մլն 622,1 հազար դոլար: Ներմուծվել է 213 մլն 870,2 հազար դոլարի ապրանք` աճելով 4,3 տոկոսով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում