Վերջին 10 տարիներին Արցախը կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում շատ կարեւոր աշխատանքներ են իրականացվում, որոնք արժանի են ուշադրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հավաստիացրեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգայինանվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները մեծապես նպաստում են Արցախի տնտեսության զարգացմանը:

«Արցախում երեք տասնյակից ավելի ՀԷԿ-եր կան, եւ դրանց քանակը գնալով ավելանում է: Ընդամենը մի քանի տարի առաջ էներգիա ներկրող երկրից այն դարձել է էներգիա արտահանող երկիր: Պարենամթերքի, հացահատիկի տեսակի առումով Արցախը ինքնաբավ է: Մնացած բոլոր տնտեսական խնդիրների առումով եւս բավականին լուրջ առաջընթաց կա, վերջին 10 տարիների ընթացքում, ըստ էության, Արցախը միջին հաշվով կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել: Ամիս ու կես, երկու ամիս առաջ սկսեցին հյուսիսային ճանապարհի աշխատանքները, ներքին ճանապարհը բավականին վատ վիճակում էր, եւ կարծում եմ՝ շատ շուտով վերականգնման աշխատանքները կավարտվեն: Շատ կարեւոր են Հայաստանի կողմից իրականացվող ներդրումները»,-ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ կարեւոր աշխատանքներ նաեւ իրականացվում են սահմանում պայմանների բարելավման ուղղությամբ:

«Որոշ ժամանակ առաջ հանձնարարվեց առաջին գծում եղած դիտակետերում, խրամատներում ապահովել խմելու մաքուր ջուր, որպեսզի մեր զինվորները նորմալ կենցաղային պայմաններ ունենան: Կառուցվում են շատ կարեւոր ապաստարաններ, որոնք հնարավորություն են տալիս, որ նույնիսկ ամենադաժան ռմբակոծման ժամանակ զինվորները գտնվեն ապահով վիճակում: Հասել ենք նրան, որ շուրջօրյա մշտադիտարկում իրականացնելու հնարավորություն ունենք գիշերային եւ ցերեկային տեսախցիկներով, եւ անհրաժեշտություն չկա, որ այդ ընթացքում մեր զինվորը բարձրանա անմիջապես խրամատ: Լավ կլիներ, որ հայաստանյան մամուլը բացի այն դժբախտ դեպքերից, որոնք իհարկե շատ ցավալի են, կարողանա նաեւ ներկայացնել իրականացվող դրական աշխատանքները»,-եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով