Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

 Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին և ի դեմս նրանց՝ Իրանի բարեկամ ժողովրդին Ռամադանի ավարտն ավետող Ֆեթր սրբազան տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ առաջընթաց և հետագա զարգացում բոլոր բնագավառներում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում