Արցախ

Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով

1 րոպեի ընթերցում

Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 2017 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է զբոսաշրջության 42 տոկոս աճ, իսկ մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 222 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ինչպես և կանխատեսվում էր, զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որի տնտեսական ազդեցությունն առաջին հերթին զբոսաշրջության վրա է արտահայտվել: Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ոլորտում 10% աճ է գրանցվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում