Արցախ

Արցախի նախագահը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ ընկերության անցած ճանապարհը հարուստ է ձեռքբերումներով եւ ունի հպարտանալու հիմքեր:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերության ողջ անձնակազմին քրտնաջան աշխատանքի համար: Համոզված եմ, որ դուք նույն եռանդով կշարունակեք ձեր գործը, մանավանդ որ ոլորտում կան լուրջ անելիքներ եւ երկարաժամկետ ծրագրեր», - իր ելույթում ասել է Բակո Սահակյանը:

Նախագահը հավելել է, որ պետությունը մեծ սպասելիքներ ունի «Կաշեն» լեռնահանքային համալիրի շահագործումից, եւ «Բեյզ Մեթըլս» ընկերությունը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես մեր տնտեսության առաջատար ուժերից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում