Տնտեսագետը Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը կայունացումից դեպի զարգացման տանող է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը հավակնոտ է. այն կայունացման քաղաքականությունից դեպի զարգացման տանող ծրագիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը: Նա որպես ծրագրի թիրախներ առաձնացրեց ՀՆԱ-ի 5 տոկոսանոց աճը, առաջիկա հինգ տարիներին նվազագույն աշխատավարձի 25 տոկոսով բարձրացումը մինչև 75 հազար դրամ, աղքատության մակարդակի մինչև 18 տոկոս իջեցումը: Նրա խոսքով` ամենակարևոր նշաձողերից մեկը արտահանման և ՀՆԱ-ի հարաբերակցության 40 տոկոսի աճի ապահովումն է, որն ըստ տնտեսագետի, շատ բարձր ցուցանիշ է:

«Տնտեսական ակտիվության հինգ տոկոս աճն այս պահին համարում եմ իրատեսական: Այս տարվա 3,2 տոկոսը բավականաչափ լարված ցուցանիշ է, սակայն 5 ամիսների ցուցանիշներից դատելով իրականանալի է: Ներկայումս երկարաժամկետ գործոններից արտաքին պարտքը դուրս է եկել կայունության տիրույթից և աշխատում է տնտեսական աճի դեմ: Մակրոտնտեսագետների մոտ կան այդպիսի ուսումնասիրություններ, որ եթե երկրի արտաքին պարտքը գերազանցում է 35-36 տոկոսի սահմանագիծը` դժվարություններ է ստեղծում տնտեսական աճի համար: Եվ բարձր տնտեսական աճի տիրույթում կարող է խնդիրներ ստեղծել: Հավանաբար, ծրագրի կազմման ժամանակ հաշվի է առնվել նաև այս գործոնը»,-ասաց Մարգարյանը` հավելելով, որ ներկայումս ՀՆԱ-ի և արտահանման հարաբերակցությունը չի հասնում 20 տոկոսի և եթե հաշվի առնենք այդ երկու ցուցանիշների առաջիկա դինամիկան` կառավարությունը շատ լուրջ ջանքեր պետք է գործադրի և վարի նոր արդյունաբերականացման քաղաքականություն:

Տնտեսագետի դիտարկմամբ` 5 տարվա ընթացքում 40 տոկոս արտահանման ցուցանիշի հասնելու համար հարկավոր է փոխել տնտեսական մոդելը: Մարգարյանի խոսքով` մեր տնտեսությունը հիմնված է սպառողական մոդելի վրա, որտեղ հիմնական ներդրողը եղել է պետությունը, իսկ ներկայումս այդ հնարավորությունները շատ սահմանափակ են: «Մասնավոր տրանսֆերտները գրեթե կրկնակի նվազել են և հանքարդյունաբերական ոլորտը գնային առումով բավականին խնդրահարույց վիճակում է: Ներդրումային առումով բավականին ռիկսային է մեր պետությունը: Այս հինգ ամիսների ընթացքում ցուցանիշներ կան, որ մոտ 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացել: Իսկ 840 մլն դոլարի ներդրումների կանխատեսումները, իմ կարծիքով, իրատեսական են»,- ասաց տնտեսագետը` կարծիք հայտնելով, որ նման գործոններով հնարավոր կլինի ապահովել արտահանման ծավալների աճը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում